Արտաքին 4 տարի առաջ - 13:59 10-06-2022

«Եվրոեռյակի» երկրները վերահաստատել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու իրենց պատրաստակամությունը

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԳԴՀ-ն (Եվրոեռյակ) մտադիր են համաձայնագիր կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և կոչ են անում նրան զերծ մնալ այդ գործընթացը խաթարող քայլերից։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի օրը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«2022թ.-ի մարտից սեղանին կենսունակ գործարք է դրված, որը Իրանին կվերադարձնի ԳՀՀԾ-ով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), իսկ Միացյալ Նահանգներին՝ համաձայնագրի պայմանների կատարմանը: Մենք ափսոսում ենք, որ Իրանը չօգտվեց այս գործարքի կնքման դիվանագիտական ​​հնարավորությունից և հորդորում ենք նրան դա անել հիմա: Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև ափսոսանք է հայտնվում, որ Իրանը «առաջադեմ ցենտրիֆուգներ» է տեղադրել և հայտարարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) «ԳՀՀԾ-ի շրջանակում թափանցիկության բոլոր միջոցառումների պահպանումը դադարեցնելու իր որոշման մասին»: «Այդ գործողությունները միայն վատթարացնում են իրավիճակը և բարդացնում ԳՀՀԾ-ի վերականգնման մեր ջանքերը: Դրանք նաև լրացուցիչ կասկածներ են հարուցում հաջող արդյունքի հասնելու Իրանի հանձնառության վերաբերյալ»,- հայտարարել են «Եվրոեռյակի» ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան