Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:30 10-06-2022

Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ անել հնարավոր չէ. Իշխան Սաղաթելյան

«Երեկ, երբ Արարատ Միրզոյանը անմեղ դեմքով հարցնում էր՝ որն է ընդդիմության դիրքորոշումը, մեզ հայտնի չէ․․․ այդ դիրքորոշումը մենք այս ամբիոնից բազմաթիվ անգամներ հնչեցրել էինք։ Այդ դիրքորոշումը՝ սահմանագծման և սամանազատման հետ կապված, պաշտոնապես ձևակերպել և ներայացրել ենք ԱԺ։ Մենք գտնում ենք, որ ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։ Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ արտահայտելով ընդդիմության դիրքորոշումը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին։

Հիշեցնենք՝ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը։ «Դիմադրություն» շարժումը առավոտյան երթով հասել էր Բաղրամյան պողոտա, սակայն չէր կարողացել մոտենալ Բաղրամյան 26 շենքին, քանի որ ոստիկանները, մի քանի շղթա կազմած, փակել էին այն:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի