Ներքին Խոսք 4 տարի առաջ - 12:06 10-06-2022

Այս իշխանությունները Յուրի Խաչատուրովի դեմ դատական պրոցեսով ՀԱՊԿ-ի վարկաբեկման պրոցես սկսեցին․ Սաղաթելյան

«Առհասարակ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում որևէ տեղ ներկայացնել Հայաստանի շահերը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ում։ Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, մենք մինչև այսօր պատշաճ բացատրություն և պարզաբանում չունենք՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյո՞ք դիմել են ճիշտ հոդվածներով և կանոնակարգով, և ի՞նչ պատասխաններ են ստացել։ Այս իմաստով շարունակում են իրենց քայլերն ու գործողությունները մնալ անհասկանալի։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, թե սրանք իշխանության գալուց առաջ ինչպիսի վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո այն գործողությունները, որ սկսվեցին Յուրի Խաչատուրովի նկատմամբ, Յուրի Խաչատուրովը ուներ հստակ պարտականություն, և այս իշխանությունները այդ դատական պրոցեսով, մեղադրանքով նաև ՀԱՊԿ-ի վարկաբեկման պրոցես սկսեցին»։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին։

Հիշեցնենք՝ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը։ «Դիմադրություն» շարժումը առավոտյան երթով հասել էր Բաղրամյան պողոտա, սակայն չէր կարողացել մոտենալ Բաղրամյան 26 շենքին, քանի որ ոստիկանները, մի քանի շղթա կազմած, փակել էին այն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»