Արտաքին 4 տարի առաջ - 09:57 10-06-2022

Սանկտ Պետերբուրգի տաճարներից մեկում անհայտ անձը կրակ է բացել

Սանկտ Պետերբուրգում Պիսկարևսկի պողոտայում գտնվող Ավետման եկեղեցու շենքում անհայտ անձը կրակ է բացել տրավմատիկ զենքից։ «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոսգվարդիայի» մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց կրակողի մասին է։

Սանկտ Պետերբուրգի «Ռոսգվարդիայի» Telegram-ալիքում ասվում է, որ կրակողը 1991թ.-ին ծնված տղամարդ է։ 78.ru-ն գրում է, որ կրակողը եկեղեցու մշտական ​​ծխականներից էր։ Պարբերականի տվյալներով, նրան վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ «Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ դա ինքնասպանության փորձ էր։

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, բացի կրակողից, եկեղեցում երկու ծխական է եղել։ Նրանք չեն տուժել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով