Ավելին 4 տարի առաջ - 23:33 09-06-2022

Էշլի Գրեհեմը ցուցադրել է կազմվածքը՝ երկվորյակների ծնվելուց հինգ ամիս անց

Ամերիկյան plus-size մոդել Էշլի Գրեհեմը կեցվածք է ընդունել ներքնազգեստով և երկվորյակների ծնվելուց հինգ ամիս անց ցուցադրել կազմվածքը։ Նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել հատուկ այն մայրերի համար, որոնք դժգոհ են իրենց մարմնից և անհանգստացած, որ չեն կարող վերականգնել հին կազմվածքը:

«Ես տեղադրում եմ այս տեսանյութը բոլոր այն մայրերի համար, որոնք չեն «վերադարձել» իրենց հին չափսերին և գուցե երբեք էլ «չվերադառնան», և բոլոր նրանց համար, ում պետք է հիշեցնել, որ ձեր մարմինը գեղեցիկ է իր ամենաիսկական տեսքով: Սա իմ ուժեղ, հինգ ամսական հետծննդյան-հղի-երկու տարեկան մարմինն է: Ինչպիսին կա»,- գրել է 34-ամյա սուպերմոդելը, որը շարունակում է խթանել բոդիպոզիտիվը։

2022 թվականի հունվարի 7-ին զույգը տղաներ ունեցավ, Գրեհեմն ավելի ուշ հայտնեց, որ տղաներին անվանել է Մալաչի և Ռոման։
Զույգն ունի ևս մեկ որդի՝ Իսահակը, որը վերջերս դարձավ երկու տարեկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով