Ներքին 4 տարի առաջ - 18:44 09-06-2022

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպման սկզբում պրն. Դիլանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ՍԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված ջերմ ու գործակցային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր զարկ կհաղորդի այդ համագործակցությանը։

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ դատաիրավական համակարգի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա սերտ գործակցության և այն առավել արդյունավորելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության ու անհրաժեշտ խորհրդատվության համար:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներին, գերիների վերադարձման հարցին, Արցախի ժողովրդի անվտանգության խնդրին և ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին։

Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին նշեց, որ ՀՀ ՍԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա փոխըմբռնման ոգին էլ ավելի կնպաստի երկու կառույցների հարաբերությունների խորացմանը։

Զրույցի ընթացքում կարևորվեց նաև Եկեղեցու առաքելությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության գործում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»