Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:40 09-06-2022

ԱԺ-ում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը


Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցով գույքի բռնագաձման մասին» օրենքում փոփոխությունններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին։

Հարցի վերաբերյալ Աժ-ում ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը․
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձման մասին» օրենքում փոփոխությունններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներակայացնելու պարտականություն ունեցող անձանց։

Հիշեցնեմ, որ ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն, խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն, սեփական նախաձեռնությոմբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան