Ներքին 4 տարի առաջ - 14:10 09-06-2022

Հղիին վրաերթի ենթարկած վաշտի հրամանատարը շարունակում է աշխատել

Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշումը գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը Oragir.news-ին ասաց, որ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Ապա նշեց, որ այս դեպքում հստակ կերևա՝ ազատության մեջ պահելու հանձնարարություն կա՞, թե՞ ոչ։ Գործով միայն մեկ մեղադրյալ կա` Նավասարդյանը։ Ըստ փաստաբանի տեղեկությունների` նրա աշխատանքային լիազորությունները կասեցված չեն, նա աշխատում է։

Հարցին, թե գործով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, ասաց. «Մենք չենք միջնորդել, քանի որ դատավարական այդպիսի անհրաժեշտություն դեռ չենք տեսել։ Իրենք չեմ կարող ասել՝ հարցաքննե՞լ են, թե՞ ոչ»։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանը մերժել էր կալանավորման միջնորդությունը։ Ի սկզբանե՝ Քննչական կոմիտեն Նավասարդյանի անազատության հետ չառնչվող խափանման միջոց էր ընտրել, հետո դատախազի ցուցումով կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ Սոնա Մնացականյանը հղի էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»