Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:38 09-06-2022

ԱԺ-ում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։


Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։

Աժ-ում ելույթ ունեցավ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը․

«Ներկայումս իրավական ակտերով ներկայացված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ձևով ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարությունն ընդունելիս առաջանում են խնդրիներ՝ կապված լիազորող նորմի հետ, հատվածային լուծումներից խուսափելու նպատակով մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ։ Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր»,- ասաց Թումանյանցը։

Որոշումն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ 58 կողմ, 0 դեմ։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան