Ներքին 4 տարի առաջ - 13:07 09-06-2022

Խորհրդարանական ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը, և նրանք էլ են ընդունում, որ այլևս չկան․ Պապոյան

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց։

Նիստում ելույթ ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը․ «ԱԺ ընդդիմությունը, իր սահմանադրական պարտականությունը թողած, այս օրերին զբաղված է ԱԺ-ից դուրս մանր ու մեծ խուլիգանություններ անելով և ոչ քաղաքական օրակարգեր առաջ տանելով։ Մեր խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց անգամ բյուջեի կատարողականի քննարկմանը՝ դրա փոխարեն նախընտրելով Ֆրանսիայի հրապարակում նարդի խաղալը, նախարարության շենքերում վազվզելն ու չարաճճիություններ անելը, վրանների տակ քյաբաբ ու իքիբիր ուտելը։ Աշխարհի բոլոր ժողովրդական երկրներում, ինչպիսին է Հայաստանը, ընդդիմությունը ատամները սրած սպասում է բյուջեի կատարողականի քննարկմանը, քանի որ այդ ժամանակ նրանք հնարավորություն ունեն բովանդականյին հարցեր տալ, քննադատել, դատափետել իշխանություններին՝ առաջ տանելով իրենց կարծիքով ավելի լավ մոտեցումներ»։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ երեկ նախարարություն այցին, Պապոյանն ասաց.«Խորհրդարանական ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը, և նրանք էլ են ընդունում, որ այլևս չկան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով