Ներքին 4 տարի առաջ - 12:33 09-06-2022

Սրանց օրոք քաղբանտարկյալ լինելը պատիվ է․ Շուշան Պետրոսյան

«Մարդիկ արթնանում են թմբիրից։ Վախկոտները իրենց համար ճշտում են, որ այդքան էլ վախենալու չի հայրենիքի համար պայքարի դուրս գալը, քանի որ մենակ չեն։ Երամ է կազմավորվում, տարբեր տեղերում ապրող մարդիկ, ում համար գերագույն արժեքը հայրենիքն է, համախմբվում են։ Սա շատ հզոր ուժ է, ես այդ ուժի օրինակը տեսել եմ 88-ին: Մի քանի օր է, ինչ վերադարձել եմ, սփյուռքի մասին կարծիք չեմ կարող ասել, քանի որ շատ տարբեր են և ջանք չեն խնայում իրենց «կարծիքը» հայտնել»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով «Դիմադրության» շարժման ակտիվ մասնակիցներից է։

«Նրանց մեջ բոլոր մարդկային արատները մեկտեղված են, և պետք է որ նրանք դեմ խոսեն մեզ։ Այսօրվա քաղբանտարկյալ ընկերներիս, որոնց համար այս պահին շատ ցավում եմ, որ մեր կողքին չեն, ուզում եմ ասել՝ տղե՛րք, ձեր ցավը տանեմ, պատիվ է սրանց օրոք քաղբանտարկյալ լինելը»,- հավելեց Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանության վարքագծին և սպառնալիքներին Ֆրանսիայի հրապարակից վրանների հանելուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում