Ներքին 4 տարի առաջ - 11:50 09-06-2022

ԲՏԱ նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են տիեզերական արդյունաբերության խթանման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

«Անդրադառնալով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում փոխգործակցության դեռևս չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը շարունակական կլինի: Ֆան Յոնգը գոհունակությամբ նշել է, որ այս ապրիլին լրացել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ընդգծել, որ անցած տարիների արդյունավետ և դինամիկ գործակցության հիմքի վրա երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակվեն ամրապնդվել և խորանալ:

Բարձր գնահատելով Չինաստանի հարուստ փորձը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ կողմերը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և մի շարք այլ ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։
Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարը և դեսպանը քննարկել են նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել «Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության կողմից իրականացված «Ապագայի ծիլեր» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տվել ընդլայնելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով», - նշված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան