Ավելին 4 տարի առաջ - 11:19 09-06-2022

Եվրախորհրդարանը կոչ է արել 2035 թվականից հետո արգելել հանածո վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել բանաձևին, որը փաստացի առաջարկում է 2035թ.-ից հետո արգելել CO2-ի զրոյից բարձր արտանետումներով նոր ավտոմեքենաների վաճառքը: ԵԽ-ի լիագումար նիստը, որի ժամանակ հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, հեռարձակվել է այս եվրոպական մարմնի մամուլի ծառայության կողմից։

Եվրահանձնաժողովի առաջարկած միջոցը բուռն բանավեճ է առաջացրել տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Քվեարկության ժամանակ փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 339, դեմ՝ 249, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։ Քվեարկության դրված փոփոխությունը, ըստ որի պետք է մեղմվեր վնասակար արտանետումների նվազեցման պահանջը՝ 100%-ից մինչև 90% և թույլ տար պահպանել հիբրիդային մոդելները, մերժվել է նվազագույն տարբերությամբ։

Արգելքը, մինչև 2050թ.-ը ԵՄ-ում կլիմայական չեզոք տնտեսության հասնելու Եվրահանձնաժողովի ծրագրի մի մասն է: 2021թ.-ին ԵՀ-ն առաջարկել է 2035թ.-ից ամբողջությամբ անցնել էլեկտրական ավտոմեքենաների և ԵՄ տարածքում արգելել ավանդական վառելիքով ավտոմեքենաների արտադրությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 2021թ.-ի հուլիսին Չեխիա կատարած այցի ժամանակ հանդես է եկել էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ընդլայնման և ԵՄ երկրների կողմից սպառողներին դրանց վաճառքը սուբսիդավորելու օգտին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում