Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:09 08-06-2022

Ուր գնում են, մերժվում են

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն ուր գնում է, իրեն մերժում են։ Այսինքն՝ Նիկոլի տեղն են դնում։ Հիմա էլ ԱՄՆ-ում է, և Լոս-Անջելեսում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպան ժամանակ դահլիճում ներկա գտնվող հայերը նրան «դավաճան» և «թուրք» են անվանել։ Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են Զարեհին վռնդում դահլիճից՝ մերժելով լսել նրան, և ինչպես է ծեծկռտուք ու քաշքշոց սկսվում Զարեհի կողմնակիցների ու տեղի հայերի միջև։

Սա Նիկոլի ու նրա իշխանության դեմքն է։ Նրանք ուր գնում են, այսպիսի վերաբերմունքի են արժանանում։ Հետո գալիս, ԱԺ ամբիոնից հոխորտում են, թե ժողովուրդն իրենց ձայն է տվել, ժողովուրդը սիրում է իրենց, չի մերժում և այլն։ Բրյուսել ու Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանին այսպես դիմավորեցին՝ «դավաճան» և «թուրք» վանկարկումներով։ Ու էլի սրանք եկան Հայաստան և հայտարարեցին, թե ջերմ ընդունելության են արժանացել։ Այդ «ջերմ ընդունելությունն էլ» կազմակերպել էին դրսից բերած «մասովկա» ապահովող մի քանի կողմնակիցներով։ Զարեհին, իրականում, վաղուց էր պետք մերժել, երբ նա դեռ ԼԳԲՏ համայնքի քարոզն էր անում՝ իրենց գույնզգույն դրոշակի կողքին կանգնելով ու նրանց կազմակերպած «փարթիներին» մասնակցելով։ Բայց Նիկոլն ու նրա շրջապատը շատ են սիրում ԼԳԲՏ-ներին, վայելում են նրանց աջակցությւոնը, ուստի զարմանալի կլիներ, եթե Զարեհը լայն աջակցություն չստանար հենց անձամբ իր՝ Նիկոլի կողմից։ Բայց աջակցություն չունեն նորմալ մարդկանց ՝ արժանապատիվ ու հայրենասեր հայերի կողմից։ Ու թեև ամեն անգամ, երբ որևէ այցով հայտնվում են որևէ վայրում, նրանք բախում են արժանապատիվ հայերի այսօրինակ դիմադրությանն ու վերաբերմունքին, միևնույն է, էլի պնդաճակատորեն, ավանակի համառությամբ շարունակում են իշխանության աթոռը գրկած նստել ու չհեռանալ։ Սա անամոթության յուրահատուկ սինդրոմ է, որ հատուկ է միայն Նիկոլին ու իր թիմին։

Նրանք լավ գիտեն, որ աշխարհի ամեն անկյունում կան հայեր, որոնք հայհոյում, անիծում են իրենց, փափագում նրանց հեռացումը, որոշները՝ անգամ մահը։ Բայց իրենց աթոռը պահելն ու թուրք-ադրբեջանակն օրակարգը սպասարկող առաքելությունը մինչև վերջ ի կատար ածելը այս անձանց համար առաջնային ու թիվ մեկ նպատակն է։ Այդ է պատճառը, որ նրանք ամոթն ու թասիբը կորցրած՝ անցնում են ամենօրյա հայհոյանքների ու անեծքների միջով, միայն թե իրենց «սուրբ գործը» մինչև վերջ տանեն։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում