Արտաքին 4 տարի առաջ - 18:38 08-06-2022

Լավրովն ու Չավուշօղլուն հայտարարել են «հացահատիկային միջանցքի» հարցը քննարկելու պատրաստակամության մասին

Այսօր Անկարայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են քննարկել «հացահատիկային միջանցքի» ստեղծման հարցը Ստամբուլում կայանալիք բանակցություններում՝ ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է ուկրաինական նավահանգիստների ականազերծումը: Կիևը երաշխիքներ է պահանջում, որ ռուսական բանակը չի օգտվի դրանից ռազմական նպատակներով։

Միջազգային կազմակերպությունները և արևմտյան երկրները սովը իրական սպառնալիք են համարում աշխարհի որոշ շրջաններում՝ ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված ճգնաժամի պատճառով։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է իրենից գողանալու փորձերի մեջ: Ռուսաստանի նախագահը անցյալ շաբաթ ասել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված «խնդիր գոյություն չունի»։

Այս թեման դարձել է գլխավորը նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Երկրորդ թեման ռուս-ուկրաինական բանակցությունների վերականգնման փորձն է, որը դադարեցվել է մարտի վերջին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան