Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 17:57 08-06-2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար. Չավուշօղլու

Այսօր՝ հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, Լիբիայում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ թեև կան տարաձայնություններ, բայց Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան սերտ համագործակցում է: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես մատնանշել է Աստանայի ձևաչափը, որի միջոցով փորձում են քաղաքական լուծում գտնել Սիրիայի խնդրին:

Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում աճում է Թուրքիային ուղղված YPG/PKK-ի վտանգը, որի դեմ Անկարան պետք է միջոցներ ձեռնարկի: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ 2019-ին, Թուրքիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք պետք է կիրարկվեն:

Չավուշօղլուն խոսել է նաև Հարավային Կովկասի մասին՝ հետևյալ շեշտադրումներով. «Մյուս կողմից՝ քննարկել ենք Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը, Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Այս հարցերում ՌԴ-ի ցուցաբերած աջակցության համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Կարծում ենք, որ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևոր է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի