Ներքին 4 տարի առաջ - 18:10 08-06-2022

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով

Երևանի սրտում դեռևս 80-ական թվականներին կառուցված Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերագտավ իր երբեմնի նշանակությունը: Սկզբում՝ բարեկարգում, հետո կանաչապատում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը լուծում տվեց տասնյակ տարիներ կուտակված խնդիրներին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ բարեկարգման ծրագրի շրջանակում նորոգվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նոր լուծումներով արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, տեղադրվել են էներգախնայող լապտերներ:

Հաշվի առնելով այգու ստվերային տեղադիրքը՝ մասնագիտորեն հիմնավորված լուծումներ էին հարկավոր նաև կանաչապատման հարցում: Բացի այդ, այգին պե՛տք է առանձնանար սարյանական շնչով ու գույներով:

Ամբողջությամբ վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է շուրջ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ:

Բարեկարգ, կանաչապատ ու հարմարավետ պուրակն այսօր արդեն ամբողջությամբ հանձնվում է բնակիչների տնօրինմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով