Ավելին 4 տարի առաջ - 13:57 08-06-2022

Մոսկվայի բորսան նախատեսում է սակարկություններ անցկացնել Հայաստանի, Ուզբեկստանի և ԱՄԷ-ի ազգային արժույթներով

Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելինը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է հարթակում սակարկություններ անցկացնել հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրատյան դիրհամով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առաջիկա ամիսներին մենք նախատեսում ենք սակարկություններ անցկացնել հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրատյան դիրհամով։ Մենք այդ արժույթների նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում և հասկանում ենք, որ դրանք իրացվելիություն կունենան։ Մի շարք տեխնիկական հարցեր լուծելուց հետո մենք դա կգործարկենք»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ, Մոսկվայի բորսայում թողարկման համար դիտարկվում է մոտ 20 արժութային զույգ, բայց դա չի նշանակում, որ բոլորը կգործարկվեն։ Սկաբելինի խոսքով, մեկնարկի համար անհրաժեշտ է իրական հետաքրքրություն մասնակիցների և հաճախորդների կողմից, միայն այդ դեպքում է ձևավորվում իրական շուկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:15 Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև