Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:21 08-06-2022

Անտեր ու դուրս երկիր, անկապ ու տկար ժողովուրդ

Կորցնելով բերդաքաղաք Վանը՝ կորցրինք Արևմտյան Հայաստանը: Կորցնելով բերդաքաղաք Կարսը՝ կորցրինք Առաջին հանրապետությունը: Կորցնելով մեր վերջին բերդաքաղաքը՝ Շուշին, կորցնում ենք Արցախն ամբողջությամբ, Սյունիքը և մնացած Հայաստանը:

Վանը հանձնեցինք, որովհետև Առաջին աշխարհամարտն էր, և ռուսական շահը, պատերազմական իրավիճակը թելադրում էր ետ քաշվել, ռուսների հետ էլ՝ հայ կամավորները: Կարսը հանձնեցինք, որովհետև բոլշևիկները թելադրում էին հայ-թուրքական եղբայրություն: Կարսի անառիկ բերդը զորքով, զենքով և ամեն ինչով գերազանցում էր թուրքերին, բայց հանձնվեց: Իսկ թուրքը եղբայր չէր, թշնամի էր և տեսավ իր գործը:

Իսկ Շուշին հանձնեցինք, որովհետև անհնարին էր գրավել հատկապես ադրբեջանական կողմից: Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունները մերժած կամ չընդունած հայկական կողմը զինադադար կնքեց Շուշին ընկնելուց կամ հանձնվելուց հետո միայն: Կարող էինք Շուշին պահպանել՝ ընդունելով ռուսական կողմի առաջարկը՝ ավելի շուտ զինադադար կնքելու, և պարտության պայմաններն այդքան նվաստ ու ստոր չէին լինի՝ հասնելով մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Բայց գերխնդիրը Շուշին էր: Եթե Շուշիի անկումը մի քանի օր էլ ձգվեր, ուրեմն զինադադարը մի քանի օր հետո էր կնքվելու:

Մենք չուզեցինք պահել Վանը և Արևմտյան Հայաստանը, փոխարենը ցեղասպանվեցինք: Մենք չուզեցինք պահել Կարսը և Առաջին հանրապետությունը, փոխարենը կորցրինք Արևելյան Հայաստանի զգալի մասը: Մենք չուզեցինք պահել Շուշին և կորցնում ենք Արցախը մաս-մաս. ենթադրվում է՝ հուլիսին հանձնելու ենք Բերձորը: Կորցնում ենք Սյունիքը մաս-մաս, իսկ հիմա Ծարիր գյուղի տարածքում է Ադրբեջանը ճանապարհ է կառուցում:

Անտեր ու դուրս երկիր, ինչպես երեկ, այնպես էլ այսօր: Անկապ ու տկար ժողովուրդ, որի մեծամասնությանը չեն հուզում Արցախի գոյությունը, Սյունիքի լինելությունը, Հայաստանի շարունակվելը: Չի ուզում փրկել ու փրկվել, պահել ու պահպանել, ունենալ, ինչն իրենն է և ինքն է: Չուզեց երեկ, չի ուզում այսօր: Չկա Վան՝ չկա Արևմտյան Հայաստան, չկա Կարս՝ չկա Առաջին հանրապետություն, չկա Շուշի՝ չկան Արցախ, Սյունիք և Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի