Ավելին 4 տարի առաջ - 09:22 08-06-2022

Մերկելն առաջին անգամ խոսել է ուժեղ դողի նոպաների և իր առողջական խնդիրների մասին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ խոսել է դողի նոպաների մասին, որոնք պատահել են նրա պաշտոնավարման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2019թ.-ին Անգելա Մերկելը հանրության առաջ ուժեղ դողի մի քանի նոպա է ունեցել: Այդ ժամանակ պաշտոնական աղբյուրները պնդում էին, որ քաղաքական գործիչն իրեն լավ է զգում։ Սակայն դրանից հետո նա պաշտոնական այցերի շրջանակում օրհներգերը ստիպված նստած էր լսում։

Մերկելն իր պահվածքը երկու գործոնով է պայմանավորել. առաջինը՝ նա խիստ ուժասպառ էր մոր մահվանից հետո։ Նախկին կանցլերի խոսքով, ծնողի մահը նրա վրա շատ ավելի էր ազդել, քան ինքը կարծում էր։

«Երկրորդ պատճառը՝ դա սահմանափակ քանակությամբ հեղուկ խմելն էր, որն, ի վերջո, հանգեցրել էր նման իրավիճակում հայտնվելու հետ կապված վախի: Ես ճիշտ լուծում գտա. սկսեցի նստած լսել ազգային օրհներգը։ Դա դրականորեն ազդեց ինձ վրա»,- ասել է Մերկելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով