Ներքին 4 տարի առաջ - 00:06 08-06-2022

Ռուս խաղաղապահները Քարագլխի դեպքերի պատասխանատուն չեն. նրանք չեն եկել Արցախի սահմանները պաշտպանելու. Է. Ղազարյան

«Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե մետաղական ձողը ակցիայի մասնակիցն ինչու պետք է տաներ Ֆրանսիայի հարպարակ, այնուհետև Հանրապետության հրապարակ և Դեմիրճյան փողոց»,-«Կիզակետում» հաղորդման ընթացքում անդրադառնալով հունիսի 3-ի դեպքերին՝ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեպան Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորի գրառմանը՝ ասաց, որ դա ընդամենը ներքին ինֆորմացիա է եղել, որը նրան հասանելի է եղել իշխանական աղբյուրների կողմից. «Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքվեն, նա պետք է հրաժարականի որոշում կայացնի։ Ընդդիմությունը շատ կազմակերպված է անում իր գործողությունները»։

Ըստ Ղազարյանի՝ Արցախի հարցում կորուստներ՝ և՛ մարդկային, և՛ տարածքային, և՛ տնտեսական, եղել են միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ, ինչն ակնհայտ է։

Անդրադառնալով ընդդիմության ակցիայի մասնակիցներին՝ ասաց. «Որպեսզի հասկանանք՝ շատ են, թե քիչ, պետք է սահմանենք այն դոմինանտ ցուցանիշը։ Չի կարող հիսուն օր տեղի ունցող իրադարձություններում բոլոր ժամերին նույն քանակությամբ մարդ հաաքված լինել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության շահառուները հանդիսանում են Ադրբեջանը և Թուրքիան։

Անդրադառնալով Քարագլխի դեպքերին՝ ասաց. «Քարագլխի դեպքերի պատասխանատուն ռուս խաղաղապահները չեն, խաղաղապահները չեն եկել Արցախի սահմանների պաշտպանութամբ զբաղվելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»