Ներքին 4 տարի առաջ - 22:46 07-06-2022

Բեռնատարը վթարի է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում