Ներքին 4 տարի առաջ - 19:31 07-06-2022

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով:

«Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք:

Նշվում է, որ նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով