Ներքին 4 տարի առաջ - 19:08 07-06-2022

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է շինարարության արդիականացումը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը:

Նիստին հրավիրված են եղել նաև շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը մանրամասն ուսումնասիրվելու են խորհրդի իրավասությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ 2019թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է նպաստել ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների արդյունավետ կարգավորմանը: Խորհրդի կազմում Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից բացի ընդգրկված են նաևՀայաստանի շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մասնագիտական բնագավառի այլ ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան