Ներքին 4 տարի առաջ - 17:10 07-06-2022

Եթերում սեռական հայհոյանք թույլ տվողներին ստիպված ենք լինում զգուշացնել՝ չձգտեն, որ լիցենզիան կասեցվի. ՀՌՀ նախագահ

ԱԺ Մշտական հանձնաժողովների համատեղ նիսոտում 2021 թվականի բյուջեր կատարողականը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով իր գրառմանը, ըստ որի՝ երկու հեռուստաընկերություն պետք է լիցենզիայից զրկվեն, ասաց.

«Գաղտնիք չէ, որ ցանկացած տնտեսավարող սուբյեկտ պետք է ենթարկվի օրենքներին, որտեղ կան ինքնակարգավորման բաղադրիչներ։ Ամիսներ շարունակ բոլոր հեռարձակողները այս կամ այն կերպ տարբեր մոտեցումներով ու քաղաքական հայացքներով փորձում են պաշտպանել այդ ամենը, որովհետև մենք ունենք և՛ ֆորմալ, և ո՛չ ֆորմալ հարաբերություններ։ Մենք փորձում ենք հեշտացնել հեռարձակողների գոյությունը, որովհետև կան պահանջներ, որոնք դժվար է կիրառել, և կան շատ մանր խախտումներ, և եթե մենք մեզ դնենք թփերում դարանակալած ոստիկանների պես առաջնորդվենք, ապա պետք է պատժենք այն հեռարձակողներին, ովքեր եթերում թույլ են տալիս սեռական հայհոյանք, ովքեր ջարդում են հաղորդացանցը։ Մենք ստիպված ենք լինում զգուշացնել հեռարձակողներին, որ մի՛ ձգտեք, որ ձեր լիցենզիան կասեցվի։ Այդ երկու հեռարձակողները շատ լավ գիտեն դրանց մասին, և վարչական վարույթներ են իրականացված»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»