Սպորտ 4 տարի առաջ - 23:31 06-06-2022

Առաջիկա օրերին Մխիթարյանը կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ. ինսայդեր

Հենրիխ Մխիթարյանի անունը շարունակում է ակտիվորեն շրջանառվել իտալական սպորտային ԶԼՄ-ների գլխագրերում։ Հայ ֆուտբոլիստի՝ «Ինտեր» հավանական տեղափոխությունը շարունակում է հետաքրքրել ֆուտբոլային հանրությանը։

Մխիթարյանին հերթական անգամ անդրադարձել է անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ առաջիկա օրերին Հենրիխը պաշտոնապես կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Ռոմանոն հավելում է, որ միլանյան թիմի նորեկի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։

Մխիթարյանը կդառնա Արտուրո Վիդալի փոխարինողը, ով առաջիկա օրերին ազատ խաղացողի կարգավիճակով կհեռանա «Ինտերից»։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի արդեն նախկին ավագի միջև պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով