Ներքին 4 տարի առաջ - 21:31 06-06-2022

Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման ծրագրի մասնակիցներին Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին:

Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար «Էգիս ինթերնեյշնլ», «ՍՈՒՖԵՏ», «ԿԱՊԱՎՈՐ», «ԼԵՎԱՆՏԻՆԱ ԻՆԽԵՆԵՐԻԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ», «ՍԻԱՌՓԻ» ընկերությունները, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ու ծրագրի թիմի մյուս անդամներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի գործընկերներին ու բոլոր մասնակիցներին պատասխանատու նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակեն իրականացնել մայրաքաղաքի համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող նոր ծրագրեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան