Արտաքին 4 տարի առաջ - 20:19 06-06-2022

Իրանում շենքի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնում է Al-Monitor-ը։
Մայիսի 23-ին Աբադանում փլուզվել է «Մետրոպոլ» բիզնես կենտրոնի անավարտ աշտարակը: Այս պահին փրկարարները փլատակների տակ դեռևս որոնում են մարդկանց։

Միջադեպը բողոքի ցույցեր է առաջացրել, կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի ու անփութության մեջ: Վթարի հետաքննության շրջանակում իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, այդ թվում՝ Աբադանի քաղաքապետ Հոսեյն Համիդպուրին, որը հրաժարական է տվել հունիսի 3-ին:

Դեռևս այդ ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այցելել է Աբադան, որտեղ զննել է վթարի վայրը և իր անձնական ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։

«Մեղավորները պետք է իմանան, որ ժամանակի ընթացքն իրենց չի ազատի պատասխանատվությունից»,- զգուշացրել է երկրի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում