Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:11 06-06-2022

Դեռ 6 ջրբաժան էլ կա անցնելու

Յոթ սար, յոթ ծով անցնելուց հետո թագավորի տղան տեսնում է կարևոր մի բան, որը բերում ու կյանք է պարգևում կնոջը։ Էպիկական ժանրում ժողովուրդը հանդես է գալիս կնոջ կերպարով, իշխանության հավակնորդը՝արքայազնի։ Մեր օրերի արքայազնը քաղաքական գործիչն է, որը հավակնում է իշխանության։

Ժողովրդի գոյության անհրաժեշտ պայմաններն արժեքներն են, առաջընթացի անհրաժեշտ պայմանը՝ ազգային իդեալը։ Ֆրանսիական մեծ հեղափոխության արժեքներն ամրագրված են բազմաթիվ պետությունների սահմանադրությունների առաջին տողերում։ Ուկրաինայի սահմանադրության նախաբանի 5-րդ պարբերության մեջ նշված է ժողովրդի քաղաքակրթական ընտրության մասին, որն ըստ էության՝ նրա ազգային իդեալն է։ Ուկրաինացին հերոսաբար մարտնչում է անկախության համար, աշխարհն աջակցում է նրան այդ պայքարում։

Քաղաքական ուժը կենարար նշանակության կարևոր բանը գրում է իր դրոշին, ծրագրի առաջին պարբերության մեջ, դարձնում կարգախոս։ Անկախականների նպատակն ազատ, անկախ Հայաստանն է։ Անկախության ջատագովի կարծիքով՝ ազատ, անկախ Հայաստանը ժողովրդի համար կենարար նշանակություն ունի, ժողովրդին առաջընթաց, անվտանգություն, բարեկեցություն, մեկ բառով՝ կյանք պարգևողը պետությունն է ազատ, անկախ Հայաստանը, որն անսակարկելի արժեք է։

ՀՀ այսօրվա իշխանության կարծիքով՝ ժողովրդի համար կարևորը խաղաղությունն է, որը դեռ չի երևում, բանագնացները դեռ խճճվում են միջորդակռվի արանքներում։ Ցուցարարի «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսը շատ մեկնաբանվել, երբեմն որակվել է ռասիստական։ Իսկ «Միություն, պայքար, հաղթանակ» կարգախոսը գրեթե չի մեկնաբանվել։ Պարզ չի՝միությունը ցուցարարի քաղաքական նպատա՞կն է, թե՞ դրան հասնելու միջոց։ Լավ կլինի, որ հանրությունն իմանա, թե ցուցարարն ինչ միության մասին է գոռում՝ Եվրասիական տնտեսականի՞, թե՞ Եվրամիության։ Ենթադրելի է, որ որ ԵՄ-ի, քանի որ ցույցերը սկսվել են բրյուսելյան բանակցություններին զուգահեռ։

Փորձագետների կարծիքով՝և՛ իշխանությունների խաղաղությունը, և՛ ընդդիմության միությունը ազգային իդեալ կամ ազգային արժեքներ չեն արտացոլում։ Քաղաքական ճամբարները դեռ չեն խոսում իդեալի և արժեքների մասին։ Փոխարենը՝ նշվում է ջրբաժանն անցնելու մասին։ Եթե պատկերը դիտենք հեքիաթի սխեմայով և ջրբաժանը նմանեցնենք ծովին, ապա կարելի է հուսալ, որ ևս 6 ջրբաժան-ծով անցնելուց, այսինքն՝ ևս մի քանի հայտարարության նախագծեր կազմելուց և հանրայնացնելուց հետո, թերևս պարզ կդառա, թե որն է մեր ազգային իդեալն ու որոնք են մեր արժեքները, որոնք կարդարացնեն մեր պետության տեղն ու դերը արևի տակ, լույսերի մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով