Ներքին 4 տարի առաջ - 17:31 06-06-2022

Ո՞նց կարող է ինձ նման գիտակցություն ունեցող մարդը այդ կարգի գործողության գնալ․ Սուքիասյան

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պատասխանելով հնչեցրած հարցերից մեկին, թե երբ ընդդիմությունը հանրահավաքներ է անում դրսում, անընդհատ կարծիքներ են հնչում, թե նաև իր թիկնազորի ներկայացուցիչներն են ոստիկանության շարքերում, ասաց․

«Սա խայտառակություն է, ուղղակի խայտառակություն։ Այս ֆեյքային պայքարը վերացնել է պետք։ Մենք պետություն ենք, մենք ժողովուրդ ենք, ազգ ենք, քաղաքական համակարգ կա, այդ ստերը, այդ հորինված մտքերը խայտառակություն են։

Հիմա ես կարող եմ Ձեզ հարյուրավոր մեղադրանքներ հնչեցնել՝ ֆեյքային, սուտ, բայց անհարմար է, դա ի՞նչ է, ի՞նչ է իրենց ուզածը, ի՞նչ են ուզում։ Օրինակ՝ ինձ դուք տեսնում եք, գիտեք իմ գործունեությունը, իմ միտքը, գաղափարը, պատկերացումները, մարդկային որակները, ո՞նց կարող է ինձ նման գիտակցություն ունեցող մարդ իրեն թույլ տալ այդ կարգի գործողության գնալ։

Ես էլ ասում եմ՝ Ձեր հայրը, Ձեր հորեղբայրը և բարեկամներն են դա արել, դա նորմա՞լ է։ Ես այդ լուրը ոչ թե հերքում եմ, այլ խայտառակություն եմ համարում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան