Ներքին 4 տարի առաջ - 15:03 06-06-2022

Վահեի դեմ միայն ոստիկանների ցուցմունքն է, այլ ապացույցներ չկան

Այսօր դատավոր Ռ. Մարիկյանի նախագահությամբ` դատարանը հրապարակեց ոստիկանության չորս աշխատակիցների կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված Վահե Հարությունյանի ձերբակալման դեմ ներկայացրած բողոքի ու քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը. ըստ այդմ`փաստաբանի բողոքը բավարարվել է, քննիչի միջնորդությունը մերժվել։

Հարությունյանի փաստաբան Վահե Եփիկյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ 4 ոստիկանը, ովքեր ցուցմունք են տվել Հարությունյանի դեմ, նրան մեղադրել են քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով հանցագործությունը կատարելու մեջ, մասնավորապես՝ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն կատարելու, ոստիկանները ներկայացել են որպես ականատես վկաներ։

«Մեզ հաջողվեց 4 հոգու ցուցմունքի արժանահավատությունը կասկածի դնել, ու քանի որ որոշումը չեմ ստացել, չեմ կարող ասել, թե կալանքի հիմքերի բացակայությա՞ն, թե՞ հիմնավոր կասկածի բացակայության համար է դատարանը մերժել քննիչի միջնորդությունը»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ միայն ոստիկանների ցուցմունքներն են, այլ ապացույցներ չկան. «Դեպքի վայրի զննության արձանագրություն, բժշկական համապատասխան հաստատություններից ստացված կրիմինալ մատյանների մասին արձանագրություններ, վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա տեսագրությունների զննությունների արձանագրություններ․ այս ապացույցներով որեւէ կերպ Վահե Հարությունյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքը չի հիմնավորվում, առնչակցությունը առկա չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան