Արտաքին 4 տարի առաջ - 13:59 06-06-2022

Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության քվե ներկայացնելու համար հունիսի 6-ի երեկոյան քվեարկություն կանցկացնեն, հաղորդում է Sky News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով, դա տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 18:00-20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-23:00):

Ընթացակարգը սկսվել է այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցության պատգամավորների առնվազն 15%-ը (54 մարդ) վարչապետի հրաժարականի պահանջով նամակներ է ուղարկել խորհրդարանական հանձնաժողով։

Նրանք ցանկանում են անվստահություն հայտնել երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք կառավարության անդամները և անձամբ Ջոնսոնը կազմակերպել էին 2020-2021 թվականներին խիստ լոքդաունի և սահմանափակումների թեժ փուլում:

Ինքը՝ Ջոնսոնը, չի ուզում հրաժարական տալ։ Ըստ BBC-ի զրուցակիցների, նրա հակառակորդները դժվար թե հավաքեն նրան հեռացնելու համար անհրաժեշտ 180 ձայնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար