Արտաքին 4 տարի առաջ - 18:57 26-04-2022

«Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում». NYT-ի կոչը՝ Բորիս Ջոնսոնին

Աշխարհի ամենաշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1.5 մլն հայ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապը:

Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է.
«Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա մի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:

Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան