Արտաքին 4 տարի առաջ - 09:06 06-06-2022

Վոլոդինը Երևանում կանցկացնի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Երևանում։ Նիստը կվարի ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Հանդիպման շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։

Ավելի վաղ Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգը քննարկել է Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Մահմադթոիր Զոիր Զոկիրզոդայի հետ։ ՌԴ Պետդումայի նախագահը նիստի նախապատրաստական ​​աշխատանքները քննարկել է նաև Ղրղզստանի Ժողորկու Քենեշի նախագահ Տալանտ Մամիտովի, Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի ղեկավար Երլան Կոշանովի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի աշխատանքները և բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից (խորհրդարանների պալատների ղեկավարներից):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով