Ներքին Սպորտ 4 տարի առաջ - 21:33 05-06-2022

Վարազդատ Լալայանը ծանրամարտի ԵԱ-ի արծաթե, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիրներ են

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը:

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ անգամ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը` 240 կգ: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժության ժամանակ ևս երկու հաջող փորձ ունեցավ (202 կգ, 210 կգ) և նվաճեց «փոքր» բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մինասյանը միայն մեկ հաջող փորձ ունեցավ` 236 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս քաշային կարգում 6-րդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էրնվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժությանարծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդԴավիթՀովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգքաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: 109կգ քաշային Արսեն Մարտիրոսյանն էլ բրոնզե նվաճել իր քաշային կարգում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան