Ավելին 4 տարի առաջ - 12:48 05-06-2022

Նորվեգիայում 3000-ամյա կոշիկ են հայտնաբերել հալչող սառցադաշտից

Վերջին երկու տասնամյակում հալչող լեռնային սառցադաշտերից հայտնաբերված հազարավոր արտեֆակտների շարքում է եղել կնոջ կամ պատանու 3000-ամյա բրոնզեդարյան փոքր կաշվե կոշիկը, որն ամենահինն է ճանաչվել Նորվեգիայում։ Ներկայում, սակայն, կլիմայի փոփոխությունը կարող է վերջ դնել բոլոր տեսակի գտածոների հայտնաբերմանը, գրում է Live Science պարբերականը՝ հղում անելով Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի զեկույցին։

Ի տարբերություն այլ վայրերի, նորվեգական սառույցից հայտնաբերված արտեֆակտները հիմնականում գրեթե կատարյալ վիճակում են լինում՝ նվազագույն քայքայմամբ և դեֆորմացիայով՝ նույնիսկ հազարավոր տարիների սառցակալումից հետո: Դա պայմանավորված է նրանով, որ այս երկրում սառցաբեկորները համեմատաբար կայուն են, անշարժ են և չեն պարունակում ագրեսիվ միացություններ։ Բացարձակապես չվնասված զենքեր, հագուստ, կտորներ, ինչպես նաև բույսերի ու կենդանիների մնացորդներ, որոնք սառույցից դուրս գալով օգնել են լույս սփռել Նորվեգիայի հազարամյա պատմության վրա:

3000 տարվա վաղեմության կոշիկը, մի քանի նետերի և փայտե բահի հետ միասին, հայտնաբերվել է 2007թ.-ին, Նորվեգիայի հարավում գտնվող Յոթունհեյմեն լեռնային շրջանում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ տեղանքը կարևոր որսատեղի է եղել։ Կոշիկը, որը թվագրվում է մ.թ.ա. մոտ 1100 թվականին, ոչ միայն ամենահին կոշիկն է Նորվեգիայում, այլև, հնարավոր է, Սկանդինավիայում հայտնաբերված ամենահին հագուստի մասը: Յոթունհեյմենի տեղանքի հետագա ուսումնասիրության արդյունքում ավելի հին արտեֆակտներ էլ են հայտնաբերվել, այդ թվում՝ 6100-ամյա նետի ձող, որը նորվեգական սառցադաշտերում հայտնաբերված ամենահին առարկան է: Կոշիկի և նետի նույն վայրից հայտնաբերումը թույլ է տալիս ենթադրել, որ այս վայրում հազարամյակներ շարունակ մարդիկ են ապրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան