Ներքին 4 տարի առաջ - 00:12 05-06-2022

Տղե՛րք, ամոթ է, մի՛ արեք․ Արթուր Վանեցյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի էր ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Բոլոր խոսակցությունները ոստիկանության երեկվա գործողությունների մասին են։ Շատ քննադատվեց Ոստիկանությունը, և տեղին քննադատվեց, բայց պետք է արձանագրենք մի բան՝ մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է։ Այո, Ոստիկանությունը երեկ ոչ համաչափ գործեց։ Տղե՛րք, ամոթ է, մի՛ արեք։ Գիտեմ, որ ձեզնից շատերը նույն բանն են ուզում, ինչ բոլորն են ուզում։ Չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն, եւ նա ուրիշ բան ուզի։ Ուզում ենք ունենալ ուժեղ Արցախ։ Հայը չի ծնկելու ոչ մեկի առջեւ, մեր պայքարը հենց դրա համար է»,- ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան