Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:06 04-06-2022

Դուք տեսե՞լ եք՝ Իշխան Սաղաթելյանը խոսի մեքենաներ վառելու մասին․ Վարդևանյան

Շարունակվում են «Դիմադրություն» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի և մի շարք փաստաբանների մամուլի ասուլիսը ոստիկանության երեկվա գործողությունների մասին։

Ասուլիսից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելուց հարցին, թե երեկվանից իշխանական լրատվամիջոցները, նաև պատգամավորները պարբերաբար խոսում են այն մասին, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը հատկապես Իշխան Սաղաթելյանինն է, խոսք կար անգամ անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելու մասին, որպես իրավաբան՝ նա հիմքեր տեսնո՞ւմ է, ասաց․

«Բացարձակ հիմքեր չեմ տեսնում։ Քաղաքական գնահատականներ, միակողմանի վերլուծություններ անելը իրավական զրո նշանակություն ունի, եթե կա մեկը, ում պետք է հենց հիմա իրավական հետևանքներ վրա հասնեն, դա առաջին հերթին այն ոստիկաններն են, որոնք մարդու վրա ձեռք են բարձրացրել ու ձեռք են բարձրացրել ծեծելով։

Ոստիականը չունի մարդ ծեծելու լիազորություն, բայց մենք տեսնում ենք՝ ոնց են ծեծում, ինչպես են գալիս ու հարվածում, ուղղակի հարվածելու համար, ոչ թե վնասազերծելու։

Իսկ Իշխան Սաղաթելյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ գործողություն գործողություն չի եղել։
Կոչերը, որոնք հնչել են, բացառապես հավաքին են վերաբերել, խաղաղ հավաքի դիմաց ոստիկանությունը ինչո՞ւ պետք է փակեն, ինձ կարող եք բացատրել։
Դուք տեսե՞լ եք՝ Իշխան Սաղաթելյանը խոսի մեքենաներ վառելու մասին, ոստիկաններին խփելու մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով