Ներքին 4 տարի առաջ - 01:20 04-06-2022

Սրանց միակ ցանկությունը վերադարձն է դեպի խուժանապետություն․ Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը գրել է․

«Բռնություն: Տեռոր: Խուլիգանություն: Սա է երբեմնի գողապետության «գաղափարախոսների» և նրանց մանկլավիկների ներքաղաքական հարցեր լուծելու միակ մեթոդը: Սրանց միակ ցանկությունը վերադարձն է դեպի խուժանապետություն, որտեղ կարող են լինել բացառիկ ներդաշնակ իրենց սահմանափակ աշխարհայացքի հետ:

Այն, ինչ այսօր տեսանք, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում դժվար է խաղաղ հավաք անվանելը: Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը չունի որևէ արդարացում: Այս մեղմ ասած ոչ խաղաղ հավաքի կազմակերպիչները, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխնատվության: Բռնությունը Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կյանքում տեղ չունի և պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան