Ներքին 4 տարի առաջ - 01:10 04-06-2022

Անհրաժեշտ է վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Այսպիսով, անրաժեշտ եմ համարում՝

1) մինչև առավոտյան ժամը 10:00-ն հանրությանը տեսանելի և վստահելի եղանակով անկախ փորձագետներին տրամադրել այսօր կրակված արկերի պարկուճները, որպեսզի հնարավոր լինի ստուգել դրանց պիտանելիության ժամկետը: Դրանից ուշ ներկայացնելը կառաջացնի կասկածներ, որ բերվել են այլ վայրից և կապ չունեն իրականում կրակվածների հետ:

2) Հանրության համար վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը: Այդ հրամանը զորքերին հասցնելու եղանակը: Ըստ հավաստի տեղեկությունների մինչ այս պահը այդպիսի հրաման ոստիկանության զորքերում չի ստացվել:

Քրեադատավարական ընթացակարգով պարզել՝

1) ինչու է ոստիկանության զորամասերում պահվում ժամկետանց զինամթերք (հատուկ միջոցներ), դրանք, օրենքի համաձայն, ժամկետն անցնելու պահից պետք է անհապաղ ոչնչացվեն:

2) Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ, որի կիրառումը թույլատրելի է բացառապես ոստիկանապետի գրավոր հրամանով:

3) Ստուգել ոստիկանության զորքերի բոլոր պահեստները և հայտնաբերել ժամկետանց ամբողջ զինամթերքն ու հատուկ միջոցները, որոնք պահվում են մինչև հիմա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան