Ներքին 4 տարի առաջ - 23:29 03-06-2022

«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը, հայտնվել սեփական տան զուգարանում. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ և հայտնվել դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն:

5 վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ:

Վարորդն ու վիրավորները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր վարչական շրջանի բնակիչներ են և վիրավորների մեջ են շրջանավարտներ, ովքեր մասնակցել են եղել «Վերջին զանգ»-ի արարողությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում