Ներքին 4 տարի առաջ - 21:00 03-06-2022

Դեմիրճյան-Պարոնյան փողոցում իրավիճակը գերլարված է, հատուկ ջոկատայինները ցրում են ցուցարարներին, կիրառվում են հատուկ միջոցներ

Այս պահին գերլարված իրավիճակ է Դեմիրճյան-Պարոնյան հատվածում։ Կառավարական առանձնատան մոտակայքում ոստիկանները բռնի ուժով ցրում են ցուցարարաներին։ Այդ հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված, այդ թվում՝ նաև հատուկ ջոկատայիններ՝ սաղավարտներով և վահաններով։

Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես ծխարձակող նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման են ենթարկում, հարվածներ հասցնում ցուցարարներին։

Ծխարձակող նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանց մեջ նաև մեկ ոստիկան կա։

Նշենք, որ ցուցարարները երթով շարժվում էին դեպի Ազգային ժողովի շենք։

Այս պահին բազմաթիվ քաղաքացիների բերման են ենթարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով