Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:21 03-06-2022

Իմ ձգտումը ո՛չ փողն է, ո՛չ պաշտոնը, ո՛չ աթոռը․ քաղաքացի

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ակցիաների մասնակիցներից մեկը, Oragir.news-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինքը առաջին օրվանից մասկացում է ակցիաներին, միշտ առաջին շարքերում է, ի՞նչն է իրեն բերել այս հրապարակ, ասաց․

«Ինձ այստեղ է բերել իմ հայրենիքը, իմ ժողովուրդը։ Որ նա դիմում տա ու անմիջապես ազատվի, որովհետև նա շպիոն է։ Ես նրա անունը դրել եմ Գավրոշ։ Նրան անմիջապես պետք է հեռացնել, որպես վարչապետ նա չպետք է մնա ոչ մի րոպե»։

Հարցին, թե ակցիաների մասնակիցների մասին ասում են, որ նրանք այստեղ գալիս են գումարով կամ պաշտոնի համար, իրեն երբևէ նման առաջարկ արվե՞լ է, կամ ինքը նման նպատակներո՞վ է գալիս, պատասխանեց․

«Ես ծառայել եմ իմ ամբողջ կյանքով՝ Վազգեն Սարգսյանի ժամանակվանից, Տիգրան մեծ շտաբից առաջ։ Դրանից հետո ես մինչև հիմա ծառայում եմ իմ ժողովրդի և հայրենիքի համար։ Իմ ձգտումը ո՛չ փողն է, ո՛չ պաշտոնը, ո՛չ աթոռը։ Ես ո՛չ աթոռ եմ սիրում, ո՛չ ուզում եմ մեծ գումարներ, պարգևատրումներ ստանալ, ոչ մի բան ինձ պետք չի, միայն իմ երկիրը խաղաղ պայմաններում ապրի, իմ միակ ցանկությունը դա է։ Ես պատրաս եմ մինչև վերջ մնալ այս հրապարակում»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում