Ներքին 4 տարի առաջ - 22:39 02-06-2022

Հրշեջները մարել են Նոր Արեշի 22-րդ փողոցի նորակառույց շենքի տանիքում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 2-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 65/4 հասցեում գտնվող նորակառույց շենքի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16:51-ին: Այրվել է շենքի տանիքի փրփրապլաստը՝ 10 քմ և մասամբ ջերմահարվել՝ 5 քմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան