Ավելին 4 տարի առաջ - 21:04 02-06-2022

Ամուսնությունը փրկելու համար կինը նիհարել է 44 կիլոգրամով և բաժանվել ամուսնուց


Նյու Յորքի 55-ամյա բնակչուհին որոշել է նիհարել՝ ամուսնությունը փրկելու համար։ Սակայն շուտով զույգը բաժանվել է։ Նիհարելուց հետո կինը նոր հարաբերություններ է սկսել: Նրա ընտրյալը 30 տարեկան տղամարդ է պարզվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հատուկ սննդակարգի արդյունքում ամերիկուհին նիհարել է 44 կիլոգրամով և գրանցվել ծանոթությունների կայքում։ Կայքում նրան նկատել է 30-ամյա մի դիզայներ։

«Կանանց, որոնք պատրաստվում են հանդիպել ավելի երիտասարդ տղամարդու հետ, ես կասեի պարզապես՝ արեք դա: Բրայանն իմ կյանքի սերն է, և ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել»,- կիսվել է կինը։

Ամերիկուհին պատմել է, թե ինչպես են ուրիշներն ընկալում իրեն և իր նոր ընտրյալին։ «Մի օր մենք մերսման էինք գնացել, սպա սրահում բոլորը մեզ էին նայում: Մեկ այլ անգամ մենք սուպերմարկետում էինք, գանձապահին թվաց, թե Բրայանն իմ որդին է: Հետո մենք ծիծաղում էինք դրա վրա»,- ավելացրել է ամերիկուհին:

Ինչպես կիսվել է կինը, նախորդ ամուսնությունից իր երկու երեխաները երկար ժամանակ չեն իմացել մոր նոր սիրավեպի մասին։ Երեխաները նրա սիրավեպի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ ինքը սխալմամբ իր և սիրեցյալի նկարն ուղարկել է նրանց, որը ցանկանում էր ուղարկել իր ընկերներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»