Սպորտ 4 տարի առաջ - 17:45 02-06-2022

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը հեռացավ թիմից

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացավ ակումբից։

Երևանյան ակումբը հայտնում է, որ ռուս մասնագետի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը։

Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն: Նրա գլխավորությամբ երևանյան ակումբը դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։

Հավանականություն կա, որ «Արարատ-Արմենիան» կգլխավորի «Շիրակի» և «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով