Ավելին 4 տարի առաջ - 13:56 02-06-2022

Ռուսաստանում առաքման դժվարությունների պատճառով արաբիկա սուրճը կփոխարինվի ռոբուստայով

Ռուսաստանում արաբիկա սուրճը կարող է փոխարինվել ռոբուստայով՝ լոգիստիկայի ծախսերի բազմակի աճի և մատակարարման երթուղիների փոփոխության պատճառով: Այս մասին գրում է «Ռոսիսկայա գազետա»-ն՝ հղում անելով «Ռոսչայկոֆե» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռամազ Չանտուրիայի կանխատեսմանը։

«Լոգիստիկ դժվարությունների և առաքման երթուղիների վերակառուցման պատճառով ռուսաստանցիները, հավանաբար, ստիպված կլինեն նախապատվությունը տալ ռոբուստային: Այժմ ներմուծողները ստիպված կլինեն ավելի շատ կենտրոնանալ Հարավարևելյան Ասիայից սուրճի մատակարարումների վրա: Իսկ Վիետնամում, Ինդոնեզիայում հիմնականում ռոբուստա է արտադրվում։ Բացի այդ, ռոբուստան ավելի էժան է»,- ասել է Չանտուրիան։

Նրա խոսքով, անցած տարի սուրճի առաքման արժեքը մի քանի անգամ աճել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Իսկ այժմ հակառուսական պատժամիջոցները առաքման արժեքի ևս մեկուկես-երկու անգամ աճի են հանգեցրել։ Այս ամենը կապված է նաև եվրոպական կենտրոններով անցման դժվարությունների հետ:

Նա հավելել է, որ ի հավելումն այս ամենի, զգալիորեն աճել են նաև առաքման ժամկետները։ Բացի այդ, սուրճի գնորդները մեծ վնասներ են կրում կապված հումքի գնման և առաքման, ինչպես նաև թանկարժեք վարկերի սպասարկման հետ։

Մայիսի վերջին Rabobank-ի գյուղատնտեսական շուկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Կառլոս Մերան հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայում բերքի համար բարենպաստ եղանակի շնորհիվ 2022թ.-ի վերջին արաբիկա սուրճի մեկ ֆունտը 2 դոլարից ցածր գին կունենա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»