Ավելին 4 տարի առաջ - 12:12 02-06-2022

Visa-ի ռուսական ստորաբաժանումը փոխել է անվանումը. «Իզվեստիա»

Visa-ի ռուսական ստորաբաժանումը փոխել է անվանումը՝ Visa International Consolidated Support Services ԲԲԸ-ից դառնալով Visa ԲԲԸ, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ընկերությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական SPARK-Interfax համակարգի տվյալներին։

2009թ.-ի նոյեմբերից Ռուսաստանում գրանցված Visa-ի դուստր ձեռնարկության 99%-ը պատկանում է Visa International Service Association-ին, իսկ 1%-ը՝ Visa International Holdings ԲԲԸ-ին, որոնք գրանցված են ԱՄՆ-ում: Ռուսաստանյան բաժանմունքը ապրիլի 11-ին փոփոխություններ է կատարել հիմնադիր փաստաթղթերում՝ շտկելով անվանումը:

Ըստ SPARK-ի, ԱՄՆ-ում գրանցված Visa Inc. մայր ընկերությանն է պատկանում Visa International Services Association-ը, որին են պատկանում ռուսաստանյան Visa ԲԲԸ-ն և ուկրաինական Visa Ukraine-ը, նաև Visa International Holdings-ը, որին է պատկանում Visa Europe Limited-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով