Արտաքին 4 տարի առաջ - 10:52 02-06-2022

Եվրոպայում ադրբեջանական գազի պահանջարկը սրընթաց աճում է. Ալիև

Եվրոպայում ադրբեջանական գազի պահանջարկը սրընթաց աճում է, որը ենթակառուցվածքների ընդլայնում է պահանջում։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Baku Energy Week-ի բացման արարողության ժամանակ, գրում է SOVA-ն։

«Ադրբեջանական գազի պահանջարկը սրընթաց աճում է: Բայց գազի պոտենցիալ գնորդները պետք է հասկանան, որ մեկ տարում հնարավոր չէ էականորեն ավելացնել արդյունահանումն ու արտահանումը։ Անհրաժեշտ են պայմանագրեր, ուստի մենք պետք է արագացնենք բանակցությունները: Մենք նաև պետք է մեծացնենք արդյունահանումը և ընդլայնենք մեր ունեցած արտահանման ենթակառուցվածքը»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ներկա իրողություններում TAP-ի (Անդրադրիատիկ գազատարի) բաժնետերերը քննարկում են դրա թողունակությունն ավելացնելու հնարավորությունը, որը ներկայում կազմում է 10 միլիարդ խորանարդ մետր։

Միաժամանակ Ալիևը հավելել է, որ Բաքուն ծրագրում է աշխատել նաև Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»