Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:19 01-06-2022

Ծննդյան հայհոյանքներից մինչեւ մահաբեր ելակ

Սովորաբար ծննդյան օրը մարդիկ շնորհավորանքներ են ստանում, ոմանք նաեւ շատ նվերներ: ՀՀ վարչապետին այսօր սոցցանցերում ավելի շատ հայհոյել են, քան բարեմաղթել: «Եթե չծնվեիր, երեխեքը կապրեին»,- գրել է հերոսածին մայրերից մեկը, որի մինուճար որդին զոհվել է 44-օրյա պատերազմում:

Այսօր՝ իր ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը պաղպաղակ է գնել երեխաների համար, կինն էլ այդ մասին տեսանյութ է հրապարակել: Ցավոտ բան կա այդ տեսանյութում: 44-օրյա պատերազմում զոհվածների մեծ մասը 18-20 տարեկան էր, այսինքն՝ մի 10 տարի առաջ այս օրը նրանց համար ծնողները պաղպաղակ են գնել, գուցե նաեւ կարուսել են տարել, երեխաները ժպտացել են: Իսկ հիմա նրանց փոխարեն ժպտում են նրանց լուսանկարները, որոնք հրապարակել են ցավից խելագարվող նրանց ծնողները: Այդ տղաները զոհվել են այս իշխանությունների պատճառով, նրանք զավակներ չեն ունենալու, պաղպաղակ չեն գնելու նրանց համար, նրանց կանայք չեն սաստելու չծնված բալիկներին՝ սառը եւ կոկորդը մրսեցնող պաղպաղակը մեծ կտորներով կուլ տալու համար:

Այսօր պաղպաղակ չկերավ նաեւ 8-ամյա Վիկտորյան, որ սպանվեց թշնամու գնդակից՝ պատերազմի առաջին օրը` Արցախի Մարտունի քաղաքում նկուղ շտապելիս:

Նիկոլն այսօր պաղպաղակ է գնել երեխաների համար, որոնց խաղաղության դարաշրջանի անվան տակ հրում է թշնամու երախը ու իր խմբակով խաղաղության եւ քիրվայության կոչ է անում: Ի դեպ, պատերազմից առաջ նա ելակ էր տալիս զինվորներին, ասում էր՝ զինվորի վարտիք ու շապիկի մասին էլ է մտածել: Ելակ կերած երեխեքն այսօր պառկած են Եռաբլուրում…

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան